Նախօրոք լիազորումը Ձեզ համար պատվիրված որոշակի թեստերի, բուժակարգերի, բժշկական սարքավորումների և դեղերի սկզբնական հաստատման հայտն է։ Ձեր մատակարարը պետք է այդ հաստատումը ստանա Blue Shield-ից՝ նախքան գործին ընթացք տալը։
Blue Shield-ի թիմը կուսումնասիրի նախօրոք լիազորման խնդրանքը՝ համոզվելու, որ Medicare-ն ամեն ինչ ապահովագրում է, և որ խնամքը համապատասխանում է հասանելի լավագույն կլինիկական հետազոտություններին: Առանց այս նախօրոք լիազորման՝ Blue Shield-ը կարող է չվճարել Ձեր դեղորայքի կամ բուժակարգի համար: Այդ դեպքում Դուք պետք է վճարեք սեփական գրպանից:
Ո՞վ է սկսում նախօրոք լիազորման գործընթացը:
Որպես կանոն՝ գործընթացը սկսում է Ձեր մատակարարը՝ Ձեր անունից հայտ ներկայացնելով: Այն ներառում է մանրամասներ Ձեր ախտորոշման մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է անհրաժեշտ տվյալ ծառայությունը կամ դեղը: Նախօրոք լիազորման համար սովորաբար պահանջվում է 1-ից 3 օր։
Իմանալու համար, թե արդյոք Ձեր նախօրոք լիազորումը մշակվել է, Դուք ունեք երկու տարբերակ.
• Մուտք գործեք Ձեր հաշիվ: «myblueshield» ընտրացանկից ընտրեք «Prior authorization» (նախօրոք լիազորում): Այստեղ կարող եք տեսնել նախօրոք լիազորուման բոլոր հայտերի ցանկը, ինչպես նաև այն հայտերը, որոնք Blue Shield-ը հաստատել է:
• Զանգահարեք Հաճախորդների սպասարկման բաժին կամ Ձեր բժշկի գրասենյակ: Նրանք կարող են օգնել Ձեզ ճշտել նախօրոք լիազորման կարգավիճակը: Եթե օգնության կարիք ունեք նախօրոք լիազորման տեղափոխելու հարցում, զանգահարեք Հաճախորդների սպասարկման բաժին։
Ի՞նչ կլինի, եթե իմ նախօրոք լիազորումը մերժվի։
Դուք բողոքարկելու իրավունք ունեք, եթե Blue Shield-ը մերժի Ձեր նախօրոք լիազորման հայտը:
Հավելյալ տեղեկություններ ստացեք Բողոքարկումների և բողոքների մասին