Blue Shield of California-ի Medicare ծրագրին անդամագրված անձը կարող է ցանկացած անհատի (օրինակ՝ հարազատին, ընկերոջը, փաստաբանին, իրավաբանին կամ որևէ բժշկի) նշանակել՝ գործելու որպես իր ներկայացուցիչ և բողոքարկելու իր անունից:
Նաև դատարանը կարող է լիազորել ներկայացուցչին՝ գործելու նահանգային օրենքի համաձայն՝ անդամագրված անձի համար բողոք ներկայացնելու համար: Ներկայացուցիչը կարող է ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով՝
- Դատարանի կողմից նշանակված խնամակալ
- Անհատ, ով ունի տևական լիազորագիր
- Առողջական խնամքի վստահված անձ
- Առողջապահական համաձայնության օրենքով նշանակված անձ
- Գույքի կառավարիչ
Այս նշանակումը կատարելու համար և՛ նշանակումը կատարող անձը, և՛ նշանակումն ընդունող ներկայացուցիչը պետք է ստորագրեն, թվագրեն և լրացնեն ներկայացուցչական ձևաթուղթը:
Ներկայացուցչից չի պահանջվում ներկայացնել ներկայացուցչական ձևաթուղթ՝ անդամագրված անձի անգործունակ կամ իրավաբանորեն անգործունակ կարգավիճակի դեպքում: Փոխարենը, նա պետք է ներկայացնի այլ համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք աջակցում են նրա կարգավիճակին՝ որպես անդամագրված անձի լիազորված ներկայացուցիչ:
Ներկայացուցչի նշանակման ստորագրված ձևաթուղթը կամ համարժեք գրավոր ծանուցումը պետք է ներառի հետևյալը՝
- Medicare ծրագրի անդամի կամ անդամագրված անձի անունը
- Medicare ծրագրի անդամի կամ անդամագրված անձի հասցեն
- Medicare ծրագրի անդամի կամ անդամագրված անձի հեռախոսահամարը
- Medicare ծրագրի անդամի կամ անդամագրված անձի Առողջական ապահովագրության հայցի համարը (HICN)
- Medicare ծրագրի անդամի կամ անդամագրված անձի Medicare նույնացուցիչը (ID) կամ ծրագրի նույնականացման (ID) համարը
- Նշանակված անձի անունը
- Նշանակված անձի հասցեն
- Նշանակված անձի հեռախոսահամարը
- Նշանակված անձի մասնագիտական կարգավիճակը կամ կապը անդամի հետ
Ձևաթուղթը պետք է նաև պարունակի հայտարարություն այն մասին, որ անդամագրված անձը լիազորում է ներկայացուցչին գործել իր անունից խնդրո առարկա պահանջ(ների) համար: Այն պետք է ներառի նաև հայտարարություն, որով լիազորվում է անհատապես նույնականացնող տեղեկատվության բացահայտումը ներկայացուցչին: Ծանուցումը պետք է ստորագրված և թվագրված լինի և՛ նշանակումը կատարող անդամագրված անձի, և՛ որպես ներկայացուցիչ նշանակված անձի կողմից: Խնդրում ենք ներառել հայտարարություն այն մասին, որ ներկայացուցիչն ընդունում է նշանակումը: Աջակցող լիազորված ներկայացուցչի կարգավիճակը պետք է ներառվի յուրաքանչյուր բողոքարկման մեջ:
Ներկայացուցչի նշանակումն ուժի մեջ է մեկ տարի, եթե այն չեղյալ չի հայտարարվել այն օրվանից, երբ նշանակումը ստորագրվել է և՛ անդամի, և՛ ներկայացուցչի կողմից: Բացի այդ, ներկայացուցչությունը վավեր է բողոքարկման ողջ ընթացքում:
Ներկայացուցչի կողմից ստորագրված ձևաթղթի պատճենը պետք է ներկայացվի անդամագրված անձի անունից հետագա բողոքարկումների ընթացքում՝ ներկայացուցչությունը շարունակելու համար: Լուսապատճենված ձևաթուղթը գործում է անդամագրված անձի ստորագրության օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում:
Ցանկացած բողոքարկում, որն ստացվել է ներկայացուցչական ձևաթղթի լուսապատճենով, որի վաղեմության ժամկետը մեկ տարուց ավելի է, անվավեր է համարվում: Անդամագրված անձը պետք է նոր ձևաթուղթ ձևակերպի:
Ներկայացուցչի նշանակման ձևաթուղթ
Ներբեռնեք և տպեք ձևաթուղթ Ձեր նախընտրած լեզվով՝
- Անգլերեն(PDF, 95 KB)
- Իսպաներեն(PDF, 76 KB)
- Արաբերեն(PDF, 175 KB)
- Հայերեն(PDF, 129 KB)
- Կամբոջերեն(PDF, 155 KB)
- չինարեն (պարզեցված) (PDF, 216 KB)
- չինարեն (ավանդական) (PDF, 221 KB)
- Պարսկերեն (PDF, 180 KB)
- Կորեերեն (PDF, 196 KB)
- Ռուսերեն (PDF, 156 KB)
- Տագալերեն (PDF, 114 KB)
- Վիետնամերեն (PDF, 139 KB)
Դուք կարող եք նաև վերցնել Medicare-ի և Medicaid-ի ծառայության կենտրոնների ներկայացուցչի նշանակման ձևաթղթի պատճենը և հարակից այլ ձևաթղթեր Medicare.gov կայքից:
Առողջական տեղեկության ձևաթղթի հրապարակման լիազորում
Blue Shield-ը նաև հնարավորություն է ընձեռում օգտագործել իր թույլտվության ձևաթուղթը` լիազորելու երրորդ կողմի մուտքը Ձեր պաշտպանված առողջական տեղեկություններին (PHI): Այս ձևաթուղթը կարող եք գտնել նաև այլ լեզուներով:
- Անգլերեն (PDF, 160 KB)
- Իսպաներեն(PDF, 129 KB)
- Արաբերեն(PDF, 191 KB)
- Հայերեն(PDF, 172 KB)
- Կամբոջերեն(PDF, 184 KB)
- Չինարեն (պարզեցված) (PDF, 291 KB)
- Չինարեն (ավանդական) (PDF, 187 KB)
- Պարսկերեն (PDF, 191 KB)
- Կորեերեն (PDF, 183 KB)
- Ռուսերեն (PDF, 225 KB)
- Տագալերեն (PDF, 129 KB)
- Վիետնամերեն (PDF, 256 KB)
Blue Shield of California-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_179D1_C 10012026
H2819_26_179D1_C 10012026
Page last updated: 10/05/2026